Նատալի Սահակյան
Ներքին գործերի նախարարություն
Նատալի Սահակյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 28-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ Մասնակցել է մի շարք միջազգային առաջատար համալսարանների և կրթական հաստատությունների մասնագիտական դասընթացների ու վերապատրաստման ծրագրերի։
Աշխատել է պետական և մասնավոր ոլորտներում՝ զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ։ 2021 թվականից գործունեություն է ծավալում ՀՀ ՆԳՆ համակարգում, իսկ 2025 թվականի հուլիսի 10-ից ՀՀ ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետն է։